Կաթնաշոռով կարկանդակներ արագ պատրասվող և շատ համեղ. անհնար է կշտանալ համից և հոտից

Բաղադրությունը`

✓ կաթնաշոռ — 600 գրամ;

✓ շաքարավազ `4 ճաշի գդալ;

✓ ձու — 2 հատ;

✓ սպիտակաձավար — 2 ճաշի գդալ;

✓ ալյուր — 2 ճաշի գդալ;

✓ աղ — 1պտղունց;

✓ վանիլ ըստ ճաշակի;

✓ չամիչը `50 գրամ:

Կաթնաշոռով պատրաստվող նուրբ կարկանդակների պատրաստման եղանակը`

Ձուն շաքարավազի հետ հարել այնքան մինչև ստացվի համասեռ զանգված:

Ալյուրին ավելացնել ապիտակաձավար և աղ:

Ձվի զանգվածին ավելացնել կաթնաշոռ, լավ տրորել, նորից մինչև դառնա համասեռ զանգված:

Ստացվածին ավելացնել ալյուրի, սպիտակաձավարի և աղի խառնուրդը:

Լավ խառնել, վերջում ավելացնել չամիչը և վանիլը:

30 րոպե թողնել, որ հանգստանա:

Նշված ժամանակից հետո պատրաստել միջին չափի կարկանդակներ, թաթախելով յուրաքանչյուրն ալյուրի մեջ:

Ձեթի մեջ տապակել այնքան մինչև ոսկեգույն շերտ կապի:

Ընտանիքի անդամներին կանչելու հարկ չկա, քանի որ նրան իրենգ կգան անուշ բույրից:

Կարկանդակները ստացվում են շատ նուրբ, կարծես հալվում են բերանում:

Կարելի  է մատուցել թթվասերի, մեղրի, խտացրած կաթի կամ մուրաբայի հետ:

Բարի ախորժակ!

Понравилась статья? Поделиться с друзьями: