Կաթնաշոռային բուլկիներ, որ ուղղակի հալվում են բերանում

Ներկայացվող բաղադրատոմսն օժտված է անհավանական նուրբ, փափուկ և անչափ բարձր համային հատկանիշներով։ Այս բուլկիները կհավանեն բոլորը։

Դրանց միջուկը կաթնաշոռային է, որն էլ խմորին տալիս է անսահման նրբություն։ Կաթնաշոռային է նաև խմորի բաղադրությունը։ Ուղղակի հալվում են բերանում։ Դրանք նաև բավական դյուրին են պատրաստման մեջ։

Սկսենք միջուկից, որի պատրրաստման համար անհրաժեշտ կլինի նախատեսված բաղադրիչները խառնել իրար և դնել մի կողմ։ Այն արդեն պատրաստ է։ Այժմ խմորը․ իրար միացնել կաթնաշոռը, շաքարավազը, աղը և վանիլը։

Այս ամենը խառնելուց հետո միայն հավելել բուսայուղը և կաթը, խառնել, ապա լցնել ալյուրը փխրեցուցիչի հետ միասին։

Հունցել փափուկ, ձեռքերին չկպչող խմոր։ Գրտնակով բացել խմորը ուղղանկյունաձև, դանակի օգնությամբ դուրս բերել անհարթ հատվածները, կտրատել, վրան լցնել միջուկ, փաթաթել և թխել 180° ջեռոցում մոտավորապես 25 ր։

Ջեռոցից դուրս բերել և վրան շաղ տալ շաքարի փոշի։ Առավել մանրամասն ձեզ կօգնեն նյութին կից լուսանկարները։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!