«Կաթիլ-կաթիլ»․ անչափ հուզիչ պրեմիերա՝ Արտաշ Ասատրյանից․ բաց չթողնեք

Չքնաղ ձայնային տվյալներով անկրկնելի Արտաշ Ասատրյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Կաթիլ-կաթիլ»։ Փշաքաղվելու աստիճանի հուզիչ ու անմոռանալի երգն իրական կոտրված սրտի տեր մարդու հոգու հառաչանք է։

Արտաշ Ասատրյանը հուզիչ երգերի իրական վարպետ է, և սա էլ բացառություն չէ։ Չի գտնվի գեթ մեկ մարդ, ով չի հուզվի այս խորիմաստ երգի հնչյունների ներքո։

Տեսահոլովակի գեղեցկուհի հերոսուհին անչափ հմայիչ տեսք ունի․ բարդ է չսիրահարվելը նրան։ Հերոսը սրտնեղում է՝ իր կյանքի կեսը, սիրելի էակը լքել է իրենց։

Նա ամենը հիշում է կաթիլ-կաթիլ երկնքից իջնող անձրևի հետ, հիշում է իրենց սերն ու միասին անցկացրած յուրաքանչյուր րոպեն։

«Ինչ անեմ, որ կույր ես ինձ դարձրել ու ինձ քոզանով կանչել։ Չգիտես՝ ինչ դաժան ես դու վարվել, բայց ես մոմեր եմ վառել»,- հուզումնախառը երգում է Ասատրյանը։ Վայելեք այս հիանալի կատարումը։

Понравилась статья? Поделиться с друзьями: