Կազանի 26-ամյա ուսուցչուհու սոցցանցային վերջին գրառումները․ անհնար է չհուզվելը

Կազանի երեկվա դեպքից հետո շատերի ուշադրությունը գրավեց դպրոցի անձնազnհ ուսուցչուհի Էլվիրա Իգնատևան, ով իր մարմնով կարողացել էր պաշտպանել աշակերտներից մեկին։ Ուսուցչուհին դուրս է եկել միջանցք, տեսել Գուլիևին ու փորձել օգնել միջանցքում գտնվող փոքրիկ աշակերտին։

Քսանվեց տարին նոր բոլորած Էլվիրա Իգնատևայի մասին ծնողները և գործընկերները մեծ ափսոսանքով ու սիրով են խոսում։ Էլվիրա Իգնատևան դպրոցում անգլերեն էր դասավանդում։

Նա ինստագրամյան հարթակից պարզ է դառնում, որ ուսուցչուհին շատ պայծառ ու կենսասեր անհատականություն էր։ Նա իր ժպտերես լուսանկարներով դրական ու լավ կյանքով ապրելու խորհուրդներ էր տալիս մարդկանց։

Իգնատևնան իր վերջին հրապարակման մեջ գրել է․ «Այնքան հեշտ է վեր կենալ անկողնուց, երբ երջանիկ ես։ Պարզապես կերե՛ք, ապրե՛ք և սիրե՛ք: Հետո առավոտյան ամեն օր կրկնե՛ք նույնը»։ Նա իր սոցհարթակում կիսվում էր իմաստուն խորհուրդներով։

Ուսուցչուհին հաճախ է իր հաջողությունների մասին պատմել և գույնզգույն, շքեղ ծաղիկներով պայծառ լուսանկարներ հրապարակել։

Понравилась статья? Поделиться с друзьями: