Ծնվել է Լիլիթ Հովհաննիսյանի առաջնեկը․ երգչուհին ծննդատնից փոքրիկի և իր լուսանկարն է հրապարակել

Ծնվել է Լիլիթ Հովհաննիսյանի առաջնեկը։ Երգչուհին լուսանկար է հանրայնացրել ծննդատնից փոքրիկի հետ։ Լուսանկարից կարելի է դատել, որ այն արվել է ծնվելուց վայրկյաններ անց։

Լիլիթը լուսանկարը մակագրել է․ «Բարև, աշխարհ»։ Վայրկյաններ անց երգչուհու հանրայնացրած լուսանկարը բազմաթիվ հավանումների է արժանացել։ Նրա երկրպագուները բազմաթիվ ջերմ ու բարի մաղթանքներ են հղել և անկեղծորեն շնորհավորել փոքրիկի ծննդյան կապակցությամբ։

Վերջին շրջանում երգչուհու երկրպագուներն անհանգստանում էին, քանի որ Լիլիթը տևական ժամանակ է ինչ լուռ էր և երբեմնի համացանցում ակտիվ Լիլիթը հրապարակումներ, գրառումներ չէր կատարում։

Այսպիսի լռությունը երկրորդ անգամ է։ Առաջին անգամ նա տևական լռությունը խախտեց հրաշալի լուրով․ երգչուհին հայտնեց իր հղիության մասին լուրը, ապա հրապարակումներ կատարեց երեխայաի սեռի հետ կապված, իսկ այժմ էլ լռությունը խախտեց փոքրիկի ծննդյան լուրով։

Լիլիթ Հովհաննիսյանի առաջնեկը տղա է։ Այդ մասին նա հայտնել էր դեռ ամիսներ առաջ, երբ գեղեցիկ միջոցառմամբ պարզել էր սեռը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!