Ծնվել է Ապրիլյան քառօրյայում երկու ոտքից զրկված Դավիթ Գրիգորյանի առաջնեկը

Ապրիլյան քառօրյայում երկու ոտքից զրկված մեր քաջարիներից Դավիթ Գրիգորյանի համար մայիսյան տոները կրկնակի բնույթ են ստացել և առավել արժևորվել դստեր ծնունդով: Մայիսյան տոներին զուգահեռ Դավիթն այլևս ունի տոնելու մեկ այլ առիթ:

Լույս աշխարհ է եկել նրա առաջնեկ դստրիկը՝ Լյուսին: Աննկարագրելի ուրախություն է պատել Դավիթին և ընտանիքին այս հրաշալի իրողության առիթով:

Դավիթի անցած անմոռանալի օրերի մասին խոսվել է բազմիցս: Այդ մասին նա էլ է խոսել, պատմել, թե ինչ անհավանական ուժ է իր մեջ գտել չհանձնվելու և ապրելու համար պայքարելու համար:

Դավիթը կարողանում է հաղթել կենսական պայքարում: Հաղթելով նա ոչ միայն ապրում է, այլ նաև ապրեցնում իրենով ու իր օրինակով ոչ միայն իր մտերիմներին, այլև շատ այլ անձանց՝ դառնալով համառության կարկառուն օրինակ:

Դավիթի դստրիի ծնունդը քառապատկել է տոնական սիմվոլիկայի ընկալումը շատերի համար: Միանում ենք հնչող բազմաթիվ շնորհավորական բարեմաղթանքների տարափին՝ մաղթելով վերածնության շարունակականություն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!