Ծնողներ, մի խլեք ձեր փոքրիկների համար հատկացված ժամանակը, ամբողջ օրը անցկացնելով սոց․ ցանցերում

Գադջետները մեզ տվեցին հնարավորություն հեշտացնելու կյանքը, սակայն բոլորս տեսանք գադջետների հակադիր էֆֆեկտը, երբ մարդը ռեալությունը կորցնում է։ Սրճարաններում, հավաքներին, առիթներին․․․գադջետի լինելիությունը խանգարում է շփվել։

Երեխաները, որոնք ծնվել են գադջետների գերակայության ժամանակ, ընկալում են , որպես բաղադրիչ կյանքի մոդելի, որը հնարավոր չէ չկիրառել։ Եվ դրա մեղավորը ծնողների կախվածությունն է ու առավոտից գիշեր հեռախոսային, համակարգչային կախվածությունը ու այդ կախվածության մեջ ներառելը երեխաներին։

Փոքրիկներից խլում են իր ժամանակը ու այն նվիրում ինտերնետային իրականությանը։ Շատերը երևի հիմա իրենց հիշեցին այս տողերում ու այն սոց․ ռեալականության ամենօրյա ընթացքը, որտեղ ժամանակը չի հերիքում իրականաության համար։

Գադջետները արդյունավետ են, երբ կիրառվում են որպես միջոց կյանքը հեշտացնելու, բայց ոչ բարդացնելու ու ռեալականություն կորցնելու։ Գադջետները կյանքը չեն՝ միջոց են։ Փոքրիկներին պետք է այդպես թույլ տալ մոտենալ ինտերներին ու երբեք չթողնել, եր երեխան ինտերնետի էությունը դարձնի կյանքի էություն։ Պետք է, որ ծնողը համ իր համ երեխայի համար գծի այդ կյանքի և ինտերնեի սահմանները։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!