Ծիածանի իրական պատկերը․ լուսանկար, որն արվել է 30 000 ֆուտ բարձրությունից

Բնության երևույթնեը հիասքանչ են իր բոլոր բացասական և դրական դրսևորումներով։ Դրանք շարունակում են մնալ չբացահայտված ու հանելուկային և անգամ այդ դեպքում շարունակում են  հիացմունք պատճառել մարդկությանը։

Ծիածան․ այս գունագեղ, գեղեցիկ և բոլորին ծանոթ բնության երևույթը շարունակ հիացնում է մարդկանց՝ մեծ, թե փոքր։ Տարբեր լեգենդներ, ասույթներ են հյուսվում ծիածանի մասին։

Մարդիկ հիանում են, տպավորվում այս երևույթով, որը անձրևից հետո, արևի շողերի խաղի ներքո ձևավորվում և կարճ ժամանակ անց անհետանում է։ Մենք մշտապես տեսնում ենք ծիածանի միայն մի մասը։ Այն կլոր է, սակայն շտապում ենք հայտնել, որ այս գեղեցիկ երևույթը ամբողջական տարբերակով լուսանկարվել է։

Այն լուսանկարվել է Լլոյդ Ֆերարոյի կողմից։ Ծիածանը կլոր է։ Ֆերարոն այն լուսանկարել է երեսուն հազար ֆուտ բարձրությունից։ Ֆերարոն օդաչու է, ով երկնքում նկատելով այս գեղեցկությունը՝ ուղղակի չի կարողացել անտարբեր անցնել։

Նրա լուսանկարը տարածվում է և հաճույք ու զարմանք պարգևում բոլորին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!