Ծերանոց է տեղափոխել․ մոր վերջին խոսքերը գլխիվայր շրջեցին որդու կյանքը

Երեկոյան հարևանիս հանդիպեցի, որը լաց էր լինում։

Հարցրեցի՝ ինչ է պատահել, արդյոք կարող եմ ինչ-որ բան անել նրա համար։ Նա մերժեց՝ պատմելով իր հետ կատարվածը։

Հինգ տարի առաջ մորը ծերանոց է տեղափոխել։ Ինքը մեծ ձեռնարկությունում է աշխատում և միշտ ստիպված է երկար ժամանակ դրսում անցկացնել։ Ուստի տարեց մորը նա որոշել է ծերանոց տեղափոխել, որտեղ մորտ կխնամեն։ Սակայն անգամ այնտեղ նա մորը չէր այցելում՝ ժամանակի սղության պատճառով։

Իսկ այժմ այնտեղից զանգահարել են և տեղեկացրել, որ մոր վիճակը ծանր է։ Վերջինը ցանկանում է որդուն տեսնել։

Մահամերձ մայրը որդուն ասել է, որ չի ցանկացել անհանգստություն ատճառել նրան՝ իր հիվանդության մասին հայտնելով։ Իսկ կանչել է, որովհետև ցանկացել է վստահ լինել՝ որդին լավ է։

Մոր խոսքով՝ թող որդին միայնակ չլինի՝ իր նման։ Նա ակնկալել է, որ թոռները հոգ կտանեն հոր մասին, որոնց, ավաղ չի հասցնի տեսնել։

«Ուստի, դու մի՛ ձգձգիր, ամուսնացի՛ր, ընտանիք կազմիր, ամենակարևորը ընտանիքն է, և ես կուզեի»․․․․- կինը կորցրել է գիտակցությունը՝ կիսատ թողնելով խոսքը։

Մայրն այդպես էլ աչքերը չբացեց։

Понравилась статья? Поделиться с друзьями: