«Ծառ»․ Միշոյի նոր երգը համացանցի հիթ է դարձել

Հայտնի ռեփեր Միշոն նոր երգով ու ինքնատիպ տեսահոլովակ է ներկայացրել՝ «Ծառ»։ Նա, ավանդույթին համաձայն, խորիմաստ ռեփով է հանդես եկել։ Նաև խմբին է հետաքրքիր ձևով ներկայացրել՝ բիթը՝ Սերժո, դաշը՝ Լիլիթ, ձայնի որակի իտոգ՝ Լևոն Նավասարդյան, անիմացիա՝ Էրո։ Այս հրաշք երգն ընդգրկված է նրա՝ «Խճճված ջուր» ալբոմում։

Աներևակայելի է, բայց ողջ երգը ծառի հետ զրույցի մասին է, Միշոն կարծես իր բոլոր դարդերն է պատմում ծառին, որը լուռ ու խոհեմ լսում է նրան։ Անչափ յուրահատուկ ու խորիմաստ է ստացվել, իրապես ապշեցնում է։

Երգն անչափ հավանել են հատկապես երիտասարդ տղաները, որոնք իրենց ոճին համահունչ մեկնաբություններ են գրել․ «Իտոգում երգը քուչի ծառի մասինա , բայց մեջը էնքան բանա փռթած որ կարաս լիքը խորանաս», «Միշո’ ջան, խոսքի սրանից հետո ի՞նչ դնենք լսենք, որ լսենք», «Ծառի մասին ա, բայց ինչքան խորանալու տեղ կա, ապրես բռատ»։

Այո՛, երբեմն նման բառերով ու արտահայտություններով է որոշվում երգը հավանելու չափը։ Իսկ «Ծառ»-ն իրապես հիթ է դարձել՝ մեկ օրում հազարավոր դիտումների արժանանալով։

Понравилась статья? Поделиться с друзьями: