Ծագումը խեղաթյուրող հերոսածին մայր, գուցե և առաջիկայում` առյուծածին հայր, լինելով իսկական ոչխար․․․

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը համացանցային իր հարթակում հայաստանյան ներքին քաղաքականության վերաբերյալ մի ուշագրավ գրառում է կատարել, որտեղ արծարծված խնդիրների մասին գիտեն շատերը և դեռ վաղուց, սակայն մասնագիտական անդրադարձն ու շեշտադրումը ուշագրավ է։

Շիրինյանը նշում է, որ մեր մեջ կան սողացողներ, որոնք ատելությւն ունեն ՀՀ ազատության, անկախության հանդեպ։ Եվ սողացողների այդ հատվածը ամեն բան կատարում է, որ հայրենիքում քաոս ստեղծի, միայն այն բանի համար, որ երկիրը մնա ռուսի ազդեցության տակ։

Եվ նման մարդկանց խումբը ներկայանում է որպես ազգայնամետ, սակայն միտված է այլասերել հայկականը։ «Շինծու թունդ հայրենասեր, բիոլոգիական ծագումը խեղաթյուրող հերոսածին մայր, գուցե և առաջիկայում` առյուծածին հայր, լինելով իսկական ոչխար։ Սա Հայաստանի ազատությունը և պետականությունը դիտում է անասնական գոյատևմանը մահացու ախոյան։

Սա թշնամի է Տրդատ Մեծին և Գրիգոր Լուսավորչին։ Սա խավարի ուժն է։ Ինքն էլ խավարածին և խավարամիտ է։ Սա մեզանում համազգային, հակապետական և գլխավորը` ճարպակալած հակաքաղաքակրթական տարրն է։

Ճիշտ է, ոչնչություն է, բայց վտանգավոր ոչնչություն։ Այս տեսակի Հայրենիքը և տեղորոշումը կանխավ սահմանված է. ռուսական տայգան, խոլոպի կյանքը և անէացման հեռանկարը։ Քանի ուշ չէ, սթափվել է պետք»։,- գրել է Լևոն Շիրինյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: