Խուսափե՛ք դիմահարդարման սխալներից, որոնք Ձեզ ավելի տարեց տեսք են հաղորդում

Նույնիսկ ամենաթանկարժեք և բրենդային կոսմետիկ միջոցներից օգտվելու պարագայում ոչ ճիշտ դիմահարդարումը Ձեզ պակաս գեղեցիկ կարող է դարձնել և ավելի տարեց ցույց տալ, քան կաք իրականում։

Այսպես, ի՞նչը կարող է խանգարել Ձեզ ներդաշնակ դիմահարդարում ունենալ։

Տոնային քսուքի հաստ շերտը Ձեզ մի քանի տարով ավելի տարեց կարող է ցույց տալ։ Ուստի, ճիշտ կլինի նախընտրել ավելի թեթև քսուքներ։

Շատ բաց երանգի քսուքը կարող է ավելի արտահայտիչ դարձնել ձեր կնճիռները։ Ճիշտ կլինի, եթե Ձեր քսուքը մաշկից ավելի մուգ երանգի լինի։

Զգույշ եղեք նաև դիմափոշու հետ․ դրա ավելորդ շերտն ընդգծում է կնճիռները։

Ինչ վերաբերում է կարմրաներկին, ապա այն նախընտրելի քսել այտոսկրերի վերին հատվածում։ Հակառակ պարագայում, նամանավանդ, եթե այնքան էլ երիտասարդ չեք, այն կարող է ուշադրություն հրավիրել Ձեր թառամած մաշկին։

Սևաներկ նախընտրելի է օգտագործել միայն վերին կոպի թարթիչների համար։

Փայլուն ստվերաներկը պետք է քսել աչքի ներսի անկյունում, կոպի կենտրոնում և հոնքերի տակ։ Դրսի անկյունում քսելիս այն կարող է արտահայտիչ դարձնել կնճիռները։

Շրթներկը նախընտրելի է օգտագործել համապատասան երանգի եզրագծային մատիտով։

Բարակ շուրթերի համար նախընտրելի են բնական երանգի շրթներկերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: