Խուլիո Իգլեսիասը նոր որդի ունի․ դատարանը երգչին 42-ամյա իսպանացու հայր է ճանաչել

Երգիչ Խուլիո Իգլեսիասը իսպանացի Խավյեր Սանչեսի կենսաբանական հայրն է։ Այսպիսի վճիռ է կայացրել Վալենսիայի առաջին ատյանի դատարանը։

Նշենք, որ 42-ամյա Սանչեսը վաղուց էր փորձում հասնել նրան, որ Խուլիո Իգլեսիասը պաշտոնապես իր հայր ճանաչվի։ Տղամարդու մայրը պորտուգալացի պարուհի է, որի հետ Խուլիոն իբր հարաբերություններ է ունեցել, երբ ամուսնացած է եղել լրագրող Իսաբել Պրեյսլերի հետ։

Ի դեպ, պաշտոնական տվյալներով 75-ամյա Խուլիո Իգելսիասը ութ երեխայի հայր է հանդիսանում։ Նրանցից մեկը հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասն է։

Հանրահայտ իսպանացի կատարող Խուլիո Իգլեսիասը ծնվել է 1943-ի սեպտեմբերի 23-ին, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Ամբողջ աշխարհում նա շուրջ 300 մլն ձայնասկավառակ է վաճառել՝ դառնալով իսպանացի ամենահաջողակ կատարողը։ Նա հիմնականում երգում է իսպաներեն, անգլերեն և ֆրանսերեն։ Երգիչն արժանացել է նաև «Գրեմմի» մրցանակի։

Հավելենք նաև, որ Խուլիո Իգլեսիասը ուսում է ստացել նախ Լոնդոնում, հետո Քեմբրիջի համալսարանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: