Խորոտիկ-մորոտիկ․ Սոֆի Մխոյանի, Դերհովայի և Վիգեն Ստեփանյանի տեսահոլովակը

Հին երգերին թրենդային ռիթմեր հաղորդելը դարձել է նորաձև։ Դերհովան, Վիգեն Ստեփանյանը ու Սոֆի Մխեյանը խորոտիկ-մորոտիկ երգի հիման վրա նկարել են դիսկո ժանրի հոլովակ։

Վիգենը իսպաներեն է երգում ու ընդհանուր իսպանական տրամադրությունը, ընդմիջվում է հայկական խորոտիկով։ Ազգայիների միքս են արել ու հետաքրքիր է ստացվել։ Կլիպում փաբային երեկույթի տեսարաններ են։ Սոֆին մի տեղ իսպանական գլխարկով է, մեկ այլ տեղ սովորական սև գլխարկով է։

Գործիքավորման մեջ և իսպանական կիթառն է և հայկական զուռնան։ Երկու տարբեր գործիքները հետաքրքր են հնչում միասին ու կոլորիտային երաժշտական միքս են դառնում։ Սոֆին վաղուց էսքան ակտիվ երգ չոր թողարկել, թեպետև նա հայտնի դարձավ հենց էսպիսի դրայվ պարունակող երգերի միջոցով, որտեղ էներգիան Սոֆիի արտահայտվում է։

Դերհովան ևս վաղուց էկրաններին չէր ու համագործակցությունը հետաքրքրական է իր հնի-նորի լուծումներով, որտեղ շեշտը տրամադրության փոխանցման վրա է։ Սոֆին պրոդյուսերական գործունեություն էլ է ծավալում ու մի փոքր հեռվացել էր երգարվեստից։

Понравилась статья? Поделиться с друзьями: