Խորեն Լևոնայի և «Երգ երգոց»-ի արտակարգ համերգը, որն անտարբեր չի թողնի ոչ մեկին (տեսանյութ)

Կորոնավիրուսյան ախտով պայմանավորված մեր հրաշք երկրում տիրում է արտակարգ դրություն։ Հանրայինը հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ արտակարգ համերգի շրջանակներում ամեն օր ներկայացնելով հայտնիների՝ կենդանի ձայնի հնչեղությամբ համերգները։

Այսօր արտակարգի հյուրն անկրկնելի Խորեն Լևոնյանն է ու «Երգ երգոց» բենդը։ Հիասքանչ երեկոն նոր է մեկնարկել ու դեռ բազում հիասքանչ երգեր է հնչեցնելու Խորենը։ Իրապես հիասքանչ մտահղացում է, որը կյանքի կոչելը լավագույն գաղափարներից է։ Այս ծանր օրերին հայտնիների՝ նման կերպ հանդիսատեսին դրական էներգետիկա ու բարձր տրամադրություն պարգևելու լավագույն եղանակներից է։

Երկրպագուներին անչափ դուր է գալիս այս մտահղացումը։ Մեկնաբանություններում նրանք գոհունակություն են հայտնում համերգների համար՝ նշելով՝ կարանտինյան այս ծանր, մեկուսացած րոպեների լավագույն զարդերից է ամենօրյա համերգները, որոնք անհամբերությամբ են սպասում, քանզի հրավիրյալ աստղաբույլը երբեք չի հիասթափեցնում նրանց։

Վայելեք աննման դերասան ու չքնաղ երգիչ Խորենի համերգը՝ ուղիղ միացմամբ։

Արտակարգ համերգ. Խորեն Լևոնյան

🎙 #ԱրտակարգՀամերգ Խորեն Լևոնյան և «Երգ երգոց» բենդ

Опубликовано Առաջին ալիք Понедельник, 27 апреля 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!