Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդում

Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում, ուղիղ եթերի միջոցով հայտնեց,որ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Ծիծեռնակաբերդի հարակից,անտառապատ տարածքում,որը սպառնացել է վնասել Ծիծեռնակաբերդ թանգարան-ինստիտուտը։ Հրդեհը հաջողվել է մարել շնորհիվ ԱԻՆ աշխատակիցների պրոֆեսիոնալ աշխատանքի։

Աշխատանքները ղեկավարել է Ցոլակ Խաչատրյանը։ Տեղում են եղել նաև նախարարության այլ պաշտոնյաններ։ Արայիկ Հարությունյանը նշեց,որ ինքը ևս,շուրջ երկու ժամ գտնվել է տարածքում և հետևել է աշխատանքներին։ ԿԳՍՄ նախարարը նշեց,որ խնդիրը վաղուց կա Ծիծեռնակաբերդի տարածքում,և դա պայմանավորված է նրանով,որ կամ մաշված կամ թալանված է ամբողջ ոռոգման համակարգը։

Պետք է աշխատանքներ տարվեն վերականգնելու ամբողջը,որպեսզի հետագայում բարդություններ չառաջանան։ Հարությունյանը ընգծեց, որ Ծիծեռնակաբերդի այգում մեծ ծառատունկ է նախատեսվում,և այդ տարածքը պետք է դառնա Երևան քաղաքի թոքերը։

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր ԱԻՆ-ի աշխատակիցներին և նախարարությանը՝հրաշալի աշխատանքի համար,որի շնորհիվ թանգարանը չվնասվեց։

Понравилась статья? Поделиться с друзьями: