Խոզնավարից մինչև Սև լիճ. պարում են մեր զինվորները․ հուզիչ տեսանյութ

Վերջին մի քանի օրը Խոզնավարի տարածաշրջանում որոշակի լարվածություն է ստեղծվել, քանի որ ադրբեջանական զինվորները մտել են հայկական տարածքներ ու դուրս չեն գալիս, իսկ ադրբեջանական ղեկավարությունը միջանցք է ուզում զինվորներին դուրս հանելու համար։

Խնդրահարույց տարածաշրջան են այցելում տարբեր քաղաքական գործիչներ, ովքեր փորձում են հասկանալ իրավիճակը՝ ելքեր գտնելու նպատակով։ Այսօր տեղում են եղել նաև Գորիսի մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները, ովքեր Խոզնավար են ժամանել հատուկ նպատակով։

Նրանք փորձել են բարձրացնել սահմանները պահող տղաների տրամադրությունը՝ տոնականություն հաղորդելով նրանց։ Իրինա Յոլյանը տեսանյութ է տեղադրել Խոզնավարից։ Ինչպես երևում է տեսանյութից, Գորիսի մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներին հաջողվել է տեղում հաղթական տրամադրություն ստեղծել։


Սահմանապահ տղաները պարել են հաղթական երգերի հնչյունների ներքո։ Իրինա Յոլյանի տեղադրած հուզառատ տեսանյութը, որտեղ երևում է մեր սահմանապահ տղաների պարը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: