Խնդրում եմ տարածեք առանց «փիլիսոփայելու»․ Աննա Հակոբյանը ցույց է տվել իր գտած զարդի լուսանկարը

Օրերս Աննա Հակոբյանը հրապարակմամբ էր հանդես եկել և հայտնել, որ փնտրում է մեկին, ով կորցրել է իր զարդը։ Այդ մասին ավելի վաղ ընթերցողին հայտնել էինք։

Տիկին Հակոբյանը հայտնել է՝ զարդն իր մոտ է և այն գտել է փողոցում զբոսնելիս։ Այս հրապարակումը լայն քննարկումների տեղիք է տվել, ինչը զարմանալի էր։ Շատ օգտատերեր գրառումներ էին կատարում և այս զարդի գտնվելու պատմությունը կապում քաղաքականության հետ։

Աննա Հակոբյանը կրկին գրառմամբ է հանդես եկել և կից ցույց տվել նաև զարդը․ այն իրենից  վզնոց է ներկայացնում։ Նա նշել է՝ զարդի վրա ևս մեկ դետալ կա, որը մտածված ցույց չի տալիս։ Զարդի տերը այն կնկարագրի և կստանա զարդը։ Վարչապետի կինը, նշում է՝ ամեն հարցի հետ կապված չէ որ գեոպոլոտիկ վերլուծություններ պետք է կատարել և նմանօրինակ քննարկումները անհեթեթություն որակել։ Այն ընդամենը զարդ է և ինչ-որ մեկի համար միգուցե թանկ։

Ապա խնդրել է օգնել գտնել տիրոջը։ «Խնդրում եմ տարածեք առանց «փիլիսոփայելու»,-գրառումն ավարտել է Աննա Հակոբյանը»։

Կարծում ենք՝ Աննա Հակոբյանը վերջապես կգտնի զարդի տիրոջը և հանրությանը կհայտնի այդ մասին և ամեն բան կավարտվի։ Սպասենք նոր զարգացումների։

Понравилась статья? Поделиться с друзьями: