Խաչապուրու նոր բաղադրատոմս ալարկոտ կանանց համար․ անչափ համեղ, նուրբ ու փափուկ

Վրացական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկը խաչապուրին է։ Պանրով այս բլիթները դուր են գալիս շատերին։ Ի սկզբանե առաջին խաչապուրիների բաղադրատոմսը եղել է պանրով, սակայն հետագայում այն սկսել են պատրաստել զանազան միջուկներով, որոնք համային առումով չեն զիջում պանրային տեսականուն։

Սակայն, այնուամենայնիվ, նախապատվությունը տրվում է պանրով խաչապուրիներին։ Եթե ցանկանում եք տնային պայմաններում ստանալ վրացական խաչապուրու իրական համը, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար է։ Այն չափազանց  հեշտ է պատրաստվում և արագ։

Ձեզ անհրաժեշտ կլինի՝

Հավկիթ — 1 հ․

Աղ — 1 թ․գ․

Կաթ — 200 մլ

Ալյուր — 160 գ

Փխրեցուցիչ — 1 թ․գ․

Պանիր — 300 գ

Կաթը,  ալյուրը, հավկիթը, աղը և փխրեցուցիչը միախառնել և ստանալ թթվասերի պնդության խմոր, ավելացնել քերած պանիրը, լավ խառնել և պատրաստել տաքացված, չկպչող թավայում՝ երկու կողմից կարմրացնելով։

Երբ պատրաստ կլինի, վրան քսել կարագ և վերջ, կարելի է մատուցել։ Կարող եք համտեսել թե՛ նախաճաշին և թե՛ երեկոյան մեկ բաժակ թեյի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: