Լցոն՝ կանաչեղենով և սխտորով պատրաստված

Եկե՛ք պատրաստենք կանաչեղենով և սխտորով լցոն։

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

2 բաժակ մանրացված սամիթ,

1 կիտրոն,

10 պճեղ սխտոր,

100 մ/լ ձիթապտղի յուղ,

աղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստելիս նախ մանր-մանր կտրատել սամիթը և լցնել մեծ տարայում։ Դրան ավելացնել նաև խորանարդաձև, մանր կտրատված սխտորը։ Այդ նույն տարայում քերիչով անցկացնել կիտրոնի կեղևը։ Ավելացնել նաև կիտրոնի հյութի կեսը և աղ՝ ըստ ճաշակի։ Խառնուրդին ավելացնել ձիթապտղի յուղ և զգուշորեն խառնել։

Բոլոր բաղադրիչները մանրացնել բլենդերով։

Պատրաստի լցոնը հավելել ուտեստին կամ պահել առանձին տարայում։

Ի դեպ, եթե ձեռքի տակ բացակայում է ձիթապտղի յուղը կարող եք այն փոխարինել արևածաղկի բուսական յուղով։ Իսկ բլենդերի բացակայության պարագայում լցոնը ծեծել սանդով։ Բացի այդ, պարտադիր չէ, որ այն միատարր զանգված ստացվի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!