«Լրտես կետը» տիրուհուն է վերադարձրել ծովն ընկած iPhone-ը

Նորվեգիայում աղջիկը պատահմամբ ծովն է նետել iPhone-ը։ Դա տեղի է ունեցել կետին տեսագրելիս։ Կենդանին սուզվել է ջուրը և գաջեթը հետ՝ տիրուհուն է վերադարձել։ Ականատեսների խոսքով՝ դա այն նույն կետն է, որին կնքել են «ռուսական կրտես» անվամբ։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Համերֆեսթ քաղաքում։ Աղջկա խոսքով՝ ինքն ընկերուհիների հետ գնացել է ծովափ է տեսնելու կետին։ Աղջիկը ձեռքին եղել է GoPro տեսախցիկ։ Կասկած կար, որ կենդանուն վարժեցրել են ռուսական Հյուսիսային նավատորմի մասնագետները։

Կետին նկատելով՝ աղջիկը փորձել է ավելի մոտիկից նայել նրան և շոյել։ Այդ ժամանակ նրա iPhone-ը ծովն է ընկել։ Սակայն կետը սուզվել է ջրում, վերցրել սմարթֆոնը և տիրուհուն վերադարձրել։

«Բոլորն այնքան զարմացած էին։ Մենք գրեթե չէինք հավատում մեր տեսածին։ Ես շատ երջանիկ էի և երախտապարտ, որովհետև հեռախոսս հետ ստացա»,-ասել է նա։

Սակայն սմարթֆոնն այնուամենայնիվ վնասվել է և չի օգտագործվում։

Понравилась статья? Поделиться с друзьями: