Լսում ենք «Սաղսարայի» հրաշալի երգը ու մեր դիտումների շնորհիվ գումար ենք հավաքում ու ուղարկում սահման

Լսում ենք «Սաղսարա» պրոեկտի փառահեղ կատարումները բնական ու հայեցի և օգնում ենք գումար հավաքել։ «Սաղսարան» հետազոտամշակութային նախագիծ է։

Աշխատանք է, պեղում։ Մի մարզից դեպ մյուսն է ճանապարհորդում «Սաղսարան» ու կանգնում է գյուղացու մոտ ու նրա  ձայնն է վերցնում ու հրամցնում մեզ։ Պրոեկտի ներկայացուցիչները ասում են յուրաքանչյուր մի նոր գյուղակ գնալիս հստակ գիտեն որ աննման գանձեր են գտնելու ու ներկայացնելու։

Հենց այդպես էլ լինում է։ Սաղսարեցիների պատկերացումները ձուլվում են ռեժիսորինին ու սկսվում է ձուլում պրոֆեսիոնալիզմի ու բնականի, որը իսկապես դառնում է արվեստի գործ ու մաքրեմաքուր փոխանցվում է լսողին։ Այս անգամ Սաղսարացիները համագործակցել են Ռ․ Եսայանի հետ, որը յութուբում դիտումներ է ստեղծում ու հավաքած գումարը ուղղում Արցախ։

Այնպես որ դիտելով Սաղսարացիներին, դուք ոչ միայն էսթետիկական հաճույք կունենաք, այլ ֆինանս նաև կուղղեք ձեր կողմից Արցախին, ընդամենը դիտելու ու լսելու միջոցով։

Понравилась статья? Поделиться с друзьями: