Լուսինե Թովմասյանի առօրյա, ոճային կերպարը

Լուսինե Թովմասյան, ով արժանացել է «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Instagram-ի իր միկրոբլոգում նոր գրավիչ լուսանկար է տեղադրել։ Դրանում նա կրկին անգամ ընդգծել է իր նրբաճաշակությունը։

Լուսինեն բաց երանգի ջինսե տաբատով և մուգ բլուզով է, այսինքն՝ նա ներկայացրել է առօրյա կերպարը։ Այն համալրել են բեժ երանգի կոշիկներն ու շագանակագույն պայուսակը։

Հետևորդներն անխնա հաճոյախոսություններ են շռայելել՝ գովաբանելով Լուսինեի գեղեցկությունն ու կանացիությունը։

Հիշեցնենք, որ Լուսինե Թովմասյանն օգոստոսի սկզբին կրկին մայրացավ․ ծնվեց որդին՝ Ալեքը։ Փոքրիկը ծնվել է Միացյալ Նահանգներում։

Իսկ ինչ վերաբերում է Լուսինեի հղիությանը՝ հանրությանը դա հայտնի դարձավ մարտին։ Նա դստեր՝ Արիանայի հետ Instagram-ում լուսանկար է տեղադրել՝ նշելով, որ անհամբերությամբ սպասում է 2-րդ զավակին։

Օրեր առաջ Լուսինե Թովմասյանը հրապարակել է որդու և դստեր միասին լուսանկարը։ Նա ընդգծել է, որ միշտ ցանկացել է 2 զավակ ունենալ․ դուստր ունենալու երազանք միշտ է ունեցել, իսկ երկրորդ փոքրիկի սեռի մասին չէր մտածել։

Понравилась статья? Поделиться с друзьями: