Լուսինե Թովմասյանը երեխաների հետ ջերմ լուսանկարներ է հրապարակել

Կորոնավիրուսյան արհավիրքը, որ պատել է ողջ աշխարհը, նաև մեր չքնաղ երկիրը, չի ցանկանում նահանջել։ Արտակարգ դրությունն ու անվտանգության պահանջներն ստիպել են շատերին ինքնամեկուսանալ։

Այս օրերին ինքնամեկուսացած է նաև նրբադեմ Լուսինե Թովմասյանի ընտանիքը։ Երկու երեխաների մայրիկը երբեմն դուրս է գալիս բալիկների հետ զբոսանքի ու գեղեցիկ լուսանկարներ հրապարակում։

Լուսինեի կիրակնօրյա զբոսանքն էլ բացառություն չէր։ Ջերմ ու գեղեցիկ լուսանկարների մեջ գեղեցկուհին փոխանցել է այդ պահի էմոցիոնալ վիճակը։

Լուսինեն ներկայացել է նուրբ ու թեթև շպարով՝ ընդգծելով շրթունքների գույնը։ Նա ոճային ականջողեր է կրում, որոնք հիանալի համադրվում են գեղեցկուհու ալիքաձև վարսերի հետ։

Սպիտակ վերնաշապիկը՝ փայլուն կրծքազարդով, իսկական թարմություն են տալիս նրա չքնաղ դեմքին, իսկ խակի գույնի բաճկոնն ամբողջացնում է ոճային կերպարը։

Բալիկները նույնպես շատ ոճային են հագնված։ Լուսինեի որդու մոխրագույն երանգներով կերպարը և դստեր՝ վարդագույն երանգներով կերպարը, ամբողջացնում են ոճային ընտանիքի ֆոտոշարքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: