Լուիզա Ղամբարյանն ամուսնու ծննդյան օրվա առիթով հուզիչ հրապարակում է կատարել

Օրերս երջանկահիշատակ բժշկի՝ Գեորգի Կիմիչի ծննդյան օրն էր։ Նման հիշարժան օրվա հետ կապված հուզիչ հրապարակում էր կատարել բժշկի կինը՝ դերասանուհի Լուիզա Ղամբարյանը։

«Երկնային ծնունդդ շնորհավոր։ Քանի դեռ կան քո բուժած բալիկները ու դեռ կծնվեն նրանց բալիկների բալիկները՝ կլինես նաև դու»,- գրել էր դերասանուհին։

Վերջերս ունեցած իր հարցազրույցներից մեկի ժամանակ Լուիզա Ղամբարյանն անկեղծ զրույց  է ունեցել և խոսել ու պատմել իր ընտնաիքի, ամուսնու, նրա՝ իր կյանքում ունեցած դերի մասին, ապա ընդհանրացնելով խոսքը՝ հավելել է, որ ամուսինը մահացած չէ, նա կա, իր կողքին է և ամեն անգամ դերասանուհին նրա ներկայությունն իր կյանքում զգում է։

Իսկ հաղորդավարուհու այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք դերասանուհու ամուսնությունն ապագայում, Լուիզան մերժել է՝ ասելով, որ ընտանիքն իր համար սուրբ է ու վերին։ Նա ընտանիք ունի և այլ ընտանիք իր համար չի պատկերացնում։

Դերասանուհու հուզիչ հրապարակումը և մի քանի ընտանեկան լուսանկար դիտեք ստորև բերված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!