«Լինում են օրեր, երբ երկար լացում եմ, գիշերներ, երբ անքուն եմ․․․ անկեղծ ուզում եմ կորել, չեմ ուզում այս իրականության մեջ մնամ․․․»․ Լիլիթ Մուրադյան

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը ինսթագրամյան օգտահաշվում դստեր հետ լուսանկար է հանարայնացրել։ Հաղորդավարուհու դուստրը բավականին մեծացել է։ Նրանք այցել են Երևանի նորաբաց  այգի։

Հաղորդավարուհին լուսանկարին գրառում է կցել,  որդեղ նկարագրել է այն ամենը, ինչը այսօր զգում է յուրաքանչյուր հայ։

Նա մասնավորապես գրել է․ «Մենք էլ երբեք չենք լինի առաջվանը, կուրախանանք, կժպտանք, կապրենք (ճարներս ինչ), բայց մեր բոլորի ներսում մի բան կոտրվել է, փչացել է…

մենք բոլորս դարձել ենք նյարդային, անհանգիստ, տխուր…մեկ-մեկ անկեղծ ուզում եմ կորել, չեմ ուզում այս իրականության մեջ մնամ…աշխարհը փոխվել է, փոխվել են մարդիկ…

ուզում եմ մտնեմ իմ սիրած ֆիլմի մեջ, ու ապրեմ այնտեղ, իմ երևակայական իրականության մեջ…հաճախ ուժերս գնում են, լինում են օրեր, երբ երկար լացում եմ, գիշերներ, երբ անքուն եմ…ներսումս մի առնետ է ապրում, հա կրծում է ինձ ներսից, չի թողնում հանգիստ շունչ քաշեմ…սա էլ կանցնի»:

Ինչպես բոլորը, Լիլիթը նույնպես անհանգստության ու վախի զգացումով է ապրում։ Սակայն պետք է հուսալ ու հավատալ, որ ամեն բան լավ է լինելու, այլ կերպ ուղղակի հնարավոր չէ։

Понравилась статья? Поделиться с друзьями: