Լիլուն կլորիկացած փորիկով լուսանկար է հրապարակել

Գեղեցկուհի երգչուհի Լիլուն, օրն ամիսներ առաջ գտել է իր կյանքի կեսին, անչափ ուրախալի լուր է հայտնում՝ հղի է։ Ինստագրամյան իր էջում գեղեցկուհին կլորիկացած փորիկով լուսանկար է հրապարակել՝ մակագրելով այն․ «Մենք քեզ սպասում ենք»՝ տեղադրելով հեշթեգներ #սեր #բալիկ #երջանիկ #ընտանիք։

Նրբադեմ գեղեցկուհին սև սլացիկ զգեստ է կրում՝ ընդգծելով կլորիկացած փորիկը։ Լիլուն թեթև շպարված է, վարսերը՝ բնական գանգուրներով, փռված են, իսկ կերպարն ամբողջացնում է երկար վզնոցը։ Ամուսինը՝ Արկադի Վարդանյանը, ջերմորեն գրկում է սիրելիի փորիկը։

Հիշեցնենք՝ Լիլուն հավերժ սիրո երդում է տվել 2019-ի դեկտեմբերին՝ ԱՄՆ-ում։ Մինչ հարսանիքը նա գաղտնի էր պահում ընտրյալին՝ լուսանկարներում չցուցադրելով նրա դեմքը։

Արկադիի հետ նա շուրջ 15 տարի ծանոթ է եղել, բայց հարաբերությունները լրջացրել է ԱՄՆ-ում պատահաբար հանդիպելուց հետո։ Արկադին հիանալի հարաբերություններ ունի Լիլուի որդու՝ Ռոբերտի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: