Լիլի Մորտոն կրկին ուշադրության կենտրոնում է․ դերասանուհին հղի՞ է

Լիլի Մորտոն հայտնի է իր համարձակ կերպարով։ Նա ուշադրություն չի դարձնում իր հասցեին ուղղված տարատեսակ բամբասանքներին և Instagram-ի իր էջում շարունակում է լուսանկարներ հրապարակել։ Դրանցում Լիլին հանդես է գալիս միայնակ կամ ընկերների և ինչու ոչ՝ սիրելիի հետ։

Լիլիին դուր է գալիս ցուցադրել գեղեցիկ մարմինը։

Հերթական լուսանկարում Լիլին սիրելիի հետ է։ Աղջիկը ճերմակ զգեստով է՝ սև պուտերով։ Նա նույնպիսի գլխաշոր է կրում։

«Կարևորը գտնել այն մարդուն, որին «կգժվացնես» կյանքիդ մնացած տարիներին»,-մակագրել է Լիլին լուսանկարը։

Սակայն լուսանկարում մի հետաքրքիր մանրուք է աչքի ընկնում։ Լիլիի որովայնը սովորականից ավելի մեծ է։ Միգուցե դերասանուհին պատրաստվու՞մ է մայրանալ։ Եթե այդպես է, երջանկություն ենք մաղթում ապագա նորաթուխ մայրիկին։ Բայց պետք չէ շտապել եզրակացությունների հանգել, որովհետև գուցե պատճառը լայն զգեստն է կամ պարզապես սխալ դիրքից են լուսանկարել։

Ի դեպ, մեկնաբանություններում նույն հարցը բարձրացրել են նաև օգտատերերը։

Նրանցից մեկն ուղղակիորեն հարցրել է՝ հղի՞ եք։

Մեկ ուրիշը ենթադրել է, որ դերասանուհին շուտով կմայրանա։

Սակայն ոմանք էլ հերքել են դա։

Դե ինչ, սպասենք, տեսնենք։ Եթե Լիլի Մորտոն հղի է, երկար ժամանակ թաքցնել դա երկրպագուներից չի կարողանա։

Понравилась статья? Поделиться с друзьями: