Լիլի Հովերի գեղեցիկ ընտանիքն ու երեք մասնագիտությունները

Լիլի Հովերը Հրաչյայի և Նունեի երեք չքնաղ աղջիկներից մեկն է։ Նրան շատերը ճանաչում են որպես օդերևութաբանական լուրեր հաղորդող հաղորդավարուհու, սակայն քչերը գիտեն, որ Լիլին ունի երեք մասնագիտություն։

Նա նաև մարքեթոլոգ է և ռեժիսոր։ Լիլիի հայրը մասնագիտությամբ ճարտարապետ է, իսկ մայրը՝ երաժշիտ, դաշնակահար, սակայն զավակներից ոչ մեկը չի շարունակել ծնողների մասնագիտությունների գիծը։

Լիլիի մայրիկը եղել է երաժշտության դասախոս, հայրը նախագծում է շենքերի հատակագծեր։ Լիլիի քույրերից ավագը՝ Լուսինեն, տնտեսագետ է և ունի երկու բալիկ։ Քույրերից միայն Լուսինեն է ամուսնացած։

Լիլիի միջնեկ քույրը Մագա Հովհաննիսյանն է, ով շատերին հայտնի է իր երաժշտական կատարումներով։ Վերջերս Մագան նոր երգ էր ներկայացրել հարսիկների մասին։ Լիլին նշում է, որ Մագան իր ներկայությամբ տանն իսկական տոն է ստեղծում։

Լիլին մանկության հետ կապված պայծառ հիշողություններ ունի, որոնք պարգևել են ծնողները՝ ամեն ինչ անելով, որ աղջիկները լավ ապրեն։ Լիլին տան կրտսերն է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!