Լիլիթ Հովհաննիսյանը Սայաթ-Նովա է կատարում. դահլիճը ցնծված է.տեսանյութ

Լիլիթ Հովհաննիսյանին հանդիսատեսը վաղուց է ճանաչում, նրա մասնագիտական ու ստեղծագործական վերելքին բոլորն են ականատես եղել:

Փոքր- ինչ կաշկանդված, ժպտերես աղջնակ էր , երբ առաջին անգամ մասնակցեց երաժշտական նախագծերից մեկին ու անմիջապես գրավեց հանդիսատեսի ուշադրությունը : Այնուհետև Լիլիթ Հովհաննիսյանը նկարահանեց տարբեր տեսահոլովակներ, հանդես եկավ համերգներով և գրավեց հանդիսատեսի սիրտը ոչ միայն Հայաստանում, այլև՝ Սփյուռքում:

Լիլիթ Հովհաննիսյանի մասին մամուլը սիրում է գրել:Հատկապես ակտիվ լուսաբանվում են նրա արտասահմանյան մենահամերգները, իսկ երգչուհին բազմիցս նշել է , որ Սփյուռքի իր հանդիսատեսից անսահման էներգիա է ստանում, ուժ ու եռանդ՝ նորանոր ստեղծագործություններ կյանքի կոչելու համար:

Լիլիթ Հովհաննիսյանն ավելի շատ հայտնի է իր էստրադային ժանրի երգերով, սակայն պարզվում է, որ նա հրաշալի է կատարում  նաև աշուղական երգեր: Հանդիսատեսը հոտնկայս ձայնակցում է նրան համերգների ընթաքցում, իսկ ավարտին ծափերը չեն դադարում: Լիլիթ Հովհաննիսյանը նաև այն եզակի երգչուհիներից է , ով նաև ինքն է մոդելավորում իր բեմական հագուստները և հենց այդ է պատճառը ,որ  դրանք բոլորն էլ ինքնատպ են , չկրկնվող:

Понравилась статья? Поделиться с друзьями: