Լիլիթ Հովհաննիսյանը զարմացրել է երկրպագուներին

Նրբադեմ գեղեցկուհի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն այսօր զարմացրել է երկրպագուներին՝ ծաղկաձորյան իր մեկուսացումից լուսանկարներ հրապարակելով, որտեղ երևում է քաղաքում տեղացած ձյունը։ Գեղեցկուհին նշել է՝ նույն պատշգամբում է, բայց այլ բնակլիմայական պայմաններում։

Հետևորդները զարմացել են՝ տեսնելով ձյունը։ Շատերը նշել են՝ այս տարի «ձյան սեզոնին» արտերկրում գտնվող ու այն բաց թողած Լիլիթին բնությունն անակնկալ է մատուցել՝ լրացնել բացերը։ Ափսոս միայն, որ մեկուսացման ռեժիմը խախտել չի թույլատրվում, ու գեղեցկուհին ձյունը կարող է միայն պատշգամբից վայելել։

Հիշեցնենք՝ գեղեցկուհին հայրենիք էր ժամանել ապրիլի 20-ին՝ հատուկ չվերթով։ Կորոնավիրուսյան ախտի պատճառով չեղարկված թռիչնքերի արդյունքում մնացել էր Բրազիլիայում՝ չկարողանավ վերադառնալ։

Օրեր անց միայն հնարավոր է դարձել չվերթն իրականացնել, սակայն հիմա էլ 14-օրյա մեկուսացման մեջ է՝ հնարավոր վարակը հայտնաբերելու համար։ Մոտ օրերս նա կթեստավորվի՝ պարզելու համար, արդյոք վարակը շրջանցել է նրան, թե ոչ։

Понравилась статья? Поделиться с друзьями: