Լիդուշիկը փոխել է մազերի գույնը․ լուսանկարներ

Լիդան փոխվել է և դա արդեն փաստ է, մի պարզ պատճառով, որ այլևս օրիորդ է։ Թեպետև դժվար է Լիդուշիկին, որպես Լիդա ընկալել։ Հիմա Լիդան ավելի կանացի է իրեն պահում ու դուրս է գալիս մանկական հովերից։

Լիդան մազերը բալիաժ է արել՝ բացացրել, որը սազել է իրեն։ Նկարներից մեկում Լիդան ծաղկային պրինտով զգեստով է՝ կարմիր կոշիկներով։ Մյուսում կրկին ծաղկավոր է, մեծ կլոր օղերով, մազերի միջնամասում՝ աֆրիկական հյուսքով։

Լիդայի հաջորդ նկարը բնության մեջ է, վարդագույն, սպիտակ ծաղիկներով, վարդագույն կոշիկներով։ Երևում է ծաղկային պրինտը Լիդան շատ է հավանում, որովհետև մյուս նկարում բաց կանաչ վերնաշապիկով է ու նույն գույնի պայուսակով։

Լիդան 21 տարեկան է, սակայն միևնույնն է փոքրիկ է երևում, անկախ նույնիսկ մազերի բալիաժից, որը սովորաբար մեծացնում է, սակայն իր դեպքում, երիտասարդ-օրիորդի կարգավիճակը մազերի գույնը չի փոխել։

Լիդան շուտով նոր հոլովակ կթողարկի, որին պատրաստվել է այս ընթացքում։

Понравилась статья? Поделиться с друзьями: