Լաս Վեգասից Մոսկվա․ Արմեն Ջիգարխանյանին է այցելել որդին՝ Ստեփանը

Դերասան Արմեն Ջիգարխանյանի որդին՝ Ստեփանը Ռուսաստանում է։ Նա Լաս Վեգասից Մոսկվա է ժամանել՝ տարեց հորն այցելելու համար։

Ամենայն հավանականությամբ, այցն անսպասելի է եղել։ Դերասանի Facebook-յան պաշտոնական խմբում հրապարակված լուսանկարներում նախ տեսնում ենք Արմեն Բորիսովիչի զարմացած, սակայն երջանիկ դեմքը։ Հետո աչքի է ընկնում աղքատիկ սեղանը։ Դերասանը որդուն այդ կերպ չէր դիմավորի, եթե նախապես իմանար նրա գալստյան մասին։ Բայց էականը դա չէ։ Էականը հարազատների հանդիպումն է։

Նշենք, որ Ստեփանն Արմեն Ջիգարխանյանի հարազատ որդին չէ։ Նա դերասանի նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի և Ալեքսանդր Գրիգորյանի՝ Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի ստեղծագործական խմբի ղեկավարի որդին է, որին որդեգրել է ԽՍՀՄ վաստակավոր արտիստը և մեծացրել՝ հարազատ որդուց ոչնչով չտարբերելով։ Ջիգարխանյանը և Վլասովան ընդհանուր դուստր են ունեցել՝ Ելենան։ Նա, ցավոք, մահացել է 23 տարեկանում։

«Ես և Լենան տարբեր դպրոցներում ենք սովորել։ Նա երբեք ներկա չի գտնվել իմ դասարանի ծնողական ժողովներին։ Սակայն Լենայի ծնողական ժողովներին ևս չի գնացել»,-հիշելով մանկությունը՝ ասել է Ստեփանը։

Ընտանիքի համար ողբերգական պահին Ստեփանը եղել է ծնողների կողքին։ Նա մինչ այժմ հուզվում է՝ հիշելով այդ ծանր օրերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: