«Թղթե երազանք»-ի Աննան և իր երազանքները

Այսօր կարճ զրույց ենք ունեցել  դերասանուհի՝ Փառանձեմ Սահակյանի հետ,ով  իր առաջին,բայց վստահ քայլերն է անում հայկական շոու-բիզնեսում։

-«Թղթե երազանքը» սիրվեց մեծ ճանաչում ունեցավ։ Ձեր կարծիքով,ինչո՞վ էր դա պայմանավորված։

-Կարծում եմ սերիալը որակյալ էր,որովհետև աշխատել էր պրոֆեսիոնալ թիմ։ Սցենարիստ ՝ Անի Մաղաքյանը և  ռեժիսոր ՝ Գարի Զաքարյանը, կարողացան ստեղծել մի պատմություն,որը մադկային էր և ծնված էր մեր իրականությունից։ Ինձ համար շատ հուզիչ էր նկարահանվել մի սերիալում,որտեղ գլխավոր հերոսը իմ քաղաքն է ՝ իմ Գյումրին։ Պատմությունը անկեղծ էր,և կարծում եմ դա էր մեր հաջողության գաղտնիքը։

-Աննայի երազանքները սահմանափակվում էին  մեկ անձի շուրջ ,իսկ Փառանձեմի՞նը։

-Կարծում եմ լիարժեք կյանք ունենալու համար,պետք է և անձնական երջանկություն, և ինչու չէ նաև գործնական։ Աննան իր երջանկությունը միայն տեսնում էր մեկ մարդու մեջ և հենց դա էր պատճառը,որ նա երբեմն մոռանում էր իր անձնական ցանկությունների մասին։ Ես,իհարկե ուրախ եմ,որ Աննայի կերպարը սիրվեց և ընդունվեց հեռուստադիտողի կողմից,սակայն հույս ունեմ,որ մարդիկ նաև ընկալեցին կերպարի ուղարկած մեսիջը՝ որ չի կարելի կորցնել սեփական եսը։

-Ե՞րբ կլինի երկրորդ եթերաշրջանը և արդյոք Դուք ընդգրկված եք։

-Հստակ տեղեկություն չունեմ,գիտեմ,որ ընդգրկված եմ նախագծի երկրորդ եթերաշրջանում,բայց երբ կսկսեն նկարահանումները՝ չգիտեմ։

-Ունե՞ք ձեռք բերած ընկերներ սերալից։

-Ունեմ ընկերներ,որոնց հետ ծանոթ էի մինչ նախագիծը,բայց իհարկե ձեռք բերեցի նորերին,ի դեմս՝ Մարիամ Ադամյանի,որի հետ ունենք հրաշալի հարաբերություններ։

-Հաճախ ֆիլմերի հերոսներին վերագրում են սիրավեպեր։ Ձեր դեպքում նման բան եղա՞վ։

-Շատ ուրախ եմ,որ իմ անվան հետ կապված քննարկումներ չեղան,իսկ Արսենի հետ մենք ևս շատ լավ ընկերներ ենք։

-Շնորհակալություն Փառանձեմ, մաղթում ենք Ձեզ ստեղծագործական հաջողություններ։ 

Понравилась статья? Поделиться с друзьями: