Իրողությունն այնպիսին է, որ այլևս կարծիք չկա, թե Նիկոլը հող հանձնող է

Մի ժամանակ՝ հեղափոխության ընթացքում և հետո, Փաշնյանի հակառակորդները անդադար պնդում էին, թե նա եկել է, որպեսզի Արցախը հանձնի Ալիևին։ Այդ խոսացողները բազմապսի կապեր էին գտնում, օրինակ տեղադրելով Սորեսի հետ համատեղ լուսանկարներ՝ թե Ալիևից և թե Նիկոլի թիմի որևէ անդամից։

Սա կապ էր, ըստ որի Ղարաբաղը ուղղակիորեն տրվում էր թուրքին։ Օրինակների մեջ էին տարբեր պերսոնաներ, ովքեր մոլեռանդ ջատագով էին փաշինյանական իշխանության՝ ինչպես նաև անթաքույց շփում ունեին ադրբեջանական որևէ քաղաքացու հետ․- «թե բա, տեսեք, էկէլ ա Ղարաբաղը տա»։

Հետագայում Փաշինյանը սկսեց արդեն հանդիպուներ ունենալ Ալիևի հետ, որից հետո անվանեց նրան «կիրթ» մարդ։ Անմիջապես հնչեցին մեղադրանքներ Նիկոլի ադրբեջանասեր լինելու մեջ։ Հետո, իհարկե վարչապետի հայտարարությունները, որ ուզում է խոսի աջրբեջանական ժողովրդի հետ, որ Ղարաբաղի հարցի կարգավորումը նաև պետք է այդ հասարակության հետ քնննարկած լինի՝ նորից ի հայտ եկավ այդ թեզը, որ Նիկոլն եկել է հողերը հանձնելու համար։ Սակայն, գործի մեջ տեսնում ենք հակադարձ պատկերը, իրողությունն այնպիսին է, որ այլևս կարծիք չկա, թե Նիկոլը հող հանձնող է։

Ռուսական զլմ-ին տված հարցազրույցում, Ադրբեջանի դեսպանը չէր թաքցնում իր շփոթմունքը, թե ինչպես է կոշտ խոսում Փաշինյանը իրեն հետ, այն դեպքում, երբ նախկին ղեկավարները, որոնք նաև մարտիկներ էին շատ ավելի մեղմ էին և ավելի հետշ բանակցությունում։

Ի դեպ, պարոն դեսպանը իր թեզն էր առաջ քաշում, թե որ առաջնագծում թուրքեր և ահաբեկիչներ չկան, և որ դա Նիկոլի գործն է, որ Թուրքիային և Ռուսաստանին խառնի իրար։ Իսկ այսօր, նախկին իշխանության ջատագով Մենուա Հարությունյանը մեղադրում է իշխանությանը ռուսատատյան մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: