Իրինա Շեյքի` դստեր հետ զբոսանքը Նյու Յորքում

Հայտնի է, որ Versace ապրանքանիշն Իրինա Շեյքի համար յուրահատուկ է։ Ուստի զարմանալի չէ, որ մոդելը դստեր համար հենց այդ ապրանքանիշի հագուստ է նախընտրում։ Մոդելն անտարբեր չէ նաև մյուս ապրանքանիշերի նկատմամբ։

Այսպես, Նյու Յորքում դստեր հետ զբոսնելիս Իրինան եղել է Burberry ապրանքանիշի վերարկուով, ինչպես նաև երկարաճիտ ռետինե կոշիկներով՝ Chanel-ից։ Մոդելը շրջել է քաղաքում փոքրիկի ձեռքը բռնած։

Վերջերս հայտնի է դարձել, որ մոդելը և նրա զուգընկերը՝ Բրեդլի Կուպերը բաժանվել են։ Ի դեպ, մտերիմների խոսքով՝ Իրինան դրանում մեղադրում է Լեդի Գագային։

Սակայն վերջերս Կուպերը մոդելի տանն է եղել։ Մտերիմներն ասել են, որ նախկին սիրեցյալները փորձում են ջերմ հարաբերություններ պահպանել, ինչպես նաև համաձայնության հանգել երեխայի խնամակալության հետ կապված։

Նշենք, որ զույգը միասին է եղել 2015-ից։ 2017-ին լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ Շառլոտան։

Նշենք նաև, որ վերջերս Իրինա Շեյքը Միլանում զբոսնել է մտերիմ ընկերուհու՝ սուպերմոդել Ստելա Մաքսվելի հետ։ Աղջիկները շրջել են միմյանց ձեռք բռնած և բարձր տրամարդություն են ունեցել։

Այս միջադեպից հետո շատերը կարող են եզրակացնել, որ մոդելների միջև սիրավեպ է սկսվել։

Понравилась статья? Поделиться с друзьями: