«Իրա անվախությսն շնորհիվ կյանքը լրիվ ուրիշ գույներով ենք ապրում»․ Անաիս Սարդարյանը հանգստից որդու հետ լուսանկարներ է հրապարակել

Դերասանուհի Անաիս Սարդարյանը սոցհարթակում ակտիվ է։ Նա իր գործունեությունը հաճախ է հանրայնացնում ինսթագրամյան իր օգտահաշվում։ Պատերազմական օրերին Անաիսը օր ու գիշեր զբաղվում էր միմիայն բարեգործական աշխատանքներով։

Նա համակարգում ու կազմակերպում էր պարենամթերքի հավաքագրում, ապա իրականացնում այդ պարենի տեղափոխումը Արցախ։ Նա իր թիմով օգնության ձեռք մեկնեց թե՛ առաջնագծում կանգնած տղաներին, թե՛ Արցախցիներին, որոնք պատերազմի հետևանքով անտուն էին մնացել և իրավամբ օգնության կարիք ունեին։

Դերասանուհին օրերս իր մոնոներկայացումն է ներկայացրել, որը այդ օրերի և մեր իրականության մասին է։ Այսօր Անաիսը որդու՝ Մոնթեի հետ հանգստից  լուսանկարներ է հանրայնացրել և կից գրառման մեջ պատմել որդու մասին։

Նա մասնավորապես գրել է․ «Մոնթեն շաաատ կենդանասերա: Ինքը վախ չունի: Իրա անվախությսն շնորհիվ կյանքը լրիվ ուրիշ գույներով ենք ապրում: Տեր ջան շնորհակալ եմ ամեն նվիրածդ վարկյանի համար»:

 

Մեկնաբանություններում Անաիսի երկրպագուները ողջունել են սիրելի դերասանուհուն և իրենց սիրո ու ջերմության վերաբերյալ գրառումներ կատարել։

Понравилась статья? Поделиться с друзьями: