Իրական սեր. 93 և 98 տարեկան սիրահարված ամուսինները պատմում են իրենց սիրո մասին. տեսանյութ

Սիրո բազում գեղեցիկ  սահմանումներ կան, սիրաշատ, բայց  նույնիսկ փիլիսոփաներին չի հաջողվել տալ սիրո ամենաճշգրիտ սահմանումը , թե այդ ինչից է , որ սերն ամեն անհնարը հնարավոր է դարձնում:

Աշխարհի բոլոր տաղերի ու երգերի հիմքում սերն է , աստվածատուր այդ զգացումը աշխարհը մեր օրեր է հասցրել և առաջ է տանում: Ընտանիքները , որոնք սիրո , համերաշխության վրա են հիմնված , ամուր են, հարատեև, այդ ընտանիքում ծնված երեխաները ուրախ , բարի,անհոգ են մեծանում, օրինակելի մարդիկ դառնում հետագայում:

Սակայն պետք է նկատել, որ տարիների հետ ավելանում է ամուսնալուծությունների թիվը, համերաշխ ընտանիք ունենալը մեծ հաջողություն է դարձել: Մեր պապիկ -տատիկների լավագույն օրինակները միշտ մտքում է պետք պահել, առաջնորդվել: Տեսանյութում երջանիկ զույգ է :

93 և 98 տարեկան ամուսինները պատմում են իրենց երջանկության մասին: Այն հարցին , թե ինչն է նրանց օգնում միասին երկար ապրել, ամուսինները նույն պատասխանն են տալիս՝ ոչինչ չի խանգարում միասին ապրել :  98-ամյա պապիկը խոստովանում է ՝սերը շատ հաճելի զգացում է, որ սիրելիիդ հանդեպ ես տածում:

Понравилась статья? Поделиться с друзьями: