Իվետա Մուկուչյանը նոր երգ է ներկայացրել

Իվետան ուրախացրել է իր նոր r&b-ի կատարմամբ, որը լրիվ հարիր է արտասահմանյան ռիթմերին և հետաքրքիր է լսել հայերեն։ Իվետայի ալբոմից է նոր, որը մաս մաս թողարկում է Իվան։

Երգը ակումբային է ու հասկանալի է, որ հենց այդպիսի մթնոլորտերում հնչելու համար է։ Երգը Լազարոն է գրել, իսկ բառերը Ավետը։ Գործիքավորումը ևս արել է Լազարոն։ Իվետայի հայերենը ակցենտով շատ յուրահատուկ է հնչում ու չի հասկացվում երբեմն, որ լեզվով է, սակայն դա էլ թրենդային մոտեցում է ժամանակակից երաժշտության մեջ։

Օրինակ ռուսական վերջին հիթերի բառերի մեծ մասը լղոզված է, իհարկե Իվայի մոտ էդպես չէ, բայցիր մոտ ակամայից է ավելի շատ դա ստացվում, քանզի վերջին տարիներին է Իվան սովորել լեզուն ու բավականին աշխատել է վրան։

Իվետան հստակորեն հայկական շուկայում է ուզում լինել, և ուր էլ գնում է գալիս է էստեղ ու նոր կատարումներ թողարկում։

Понравилась статья? Поделиться с друзьями: