Իվետա Մուկուչյանը գայթակղիչ ֆոտոշարք է ներկայացրել՝ բացահայտելով ինտրիգը

Գեղեցկուհի երգչուհի Իվետա Մուկուչյանը հիանալի անակնկալ ունի երկրպագուների համար։ Նա ինստագրամյան իր էջում հայտնել է այդ մասին։

Մուկուչյանը մի քանի լուսանկար է հրապարակել նկարահանումների կերպարով՝ ինտրիգ մտցնելով։ Նա նախ հարցրել է հետևորդներին՝ ինչպես են անցնացնում օրերը կարանտինին, հետո հարցրել՝ պատրաստ են, արդյոք, նոր երգի։

Երկու լուսանկարում Իվետան վարդագույն ժանյակավոր ներքնազգեստի վրա բաճկոն է հագել՝ համադրելով դրանք բարձրակրունգների հետ, իսկ երրորդում զոլավոր լողազգեստ է կրում՝ համադրելով դրանք ռոքերական ոճի սև կիսաճտկավոր կոշիկների հետ համադրելով։

Տեսահոլովակի համար Իվետան վառ վարդագույնա-սև երանգների դիմահարդարում է ընտրել, իսկ մազերը գանգրացրել՝ փռած թողնելով։ Վարդագույն բաճկոնի համադրությունն իր լուքերում անչափ գայթակղիչ է դարձնում կերպարը՝ յուրահատուկ նրբություն ու գայթակղություն հաղորդելով լուքին։

Հետաքրքիր է՝ ինչ կերպարային դեր կտանի Իվետան նոր տեսահոլովակում և ինչ ոճի երգով կներկայանա հանրությանը։ Սպասենք։

Понравилась статья? Поделиться с друзьями: