Իսկ խնձորով և խոզապուխտով պիցցա երբևէ փորձե՞լ եք․ եկե՛ք պատրաստենք

Իտալիան բացի հարուստ մշակույթից աշխարհին նաև հարուստ և հետաքրքիր ուտեստներ է մատուցել։ Դե՝ ինչպես մոռանանք սպագետիի կամ լազանիայի մասին։ Իսկ իտալական պիցցան նվաճել է ամբողջ աշխարհը։ Բայց ո՞վ ասաց, թե պիցցա պատրաստելը միայն իտալացիների մենաշնորհն է։ Մենք՝ հայերս էլ այն պակաս համեղ և ախորժալի չենք պատրաստում։


Դե ուրեմն, պատրաստում ենք խնձորով և խոզապուխտով պիցցա։

Այսպես, խմոր պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝ 250 գ․ ցորենի ալյուր, 40 ․ սերուցքային կարագ, 2 հավկիթ, 1 ճ/գ բուսական յուղ, 15 գ խմորիչ, 1 թ/գ շաքարավազ, 120 գ․ կաթ, 0․5 թ/գ աղ

Արդեն պատրաստված խմորը պիցցայի վերածելու համար անհրաժեշտ է 300 ․ խոզապուխտ, 4 խնձոր, 100 գ․ քերած պանիր, 1 ճ/գ ձիթապտղի յուղ, 1 հավկիթ, 2 լոլիկ, 2 գլուխ սոխ, 1 պճեղ սխտոր, աղ, աղացած սև պղպղեղ։

Խմորիչով խմոր պատրաստել, գրտնակել, դնել տապակայի վրա և պատել տոմատի սոուսով։ Խոզապուխտն ու սոխը կտրատել, հավասարաչափ տարածել խմոր վրա։ Խոզապուխտի վրա դասավորել բարակ շերտով պետք է շարել նախապես կտրատած խնձորը և լոլիկը։ Վրան ճզմել սխտոր, համեմունքներ, հարած ձու և քերած պանիր լցնել։

Թխել ջեռոցում, 40 րոպե։

Понравилась статья? Поделиться с друзьями: