Իշխանին կարող եք չսիրել, կարող եք չընդունել նրա քաղաքական կուրսը, բայց չենք կարող չհարգել նրա որձ տեսակը

Ինչպես հայտնի է՝ դերասանուհի Անահիտ Մուտաֆյանը քաղաքական դիրքորոշումն արդեն վաղու հայտնել է։

Դերասանուհին հաճախ է քաղաքական բովանդակությամբ գրառումներ կաատրում, նաև խոսում իր հայրենասիրության և հայրենիքի վերաբերյալ ունեցած մտահոգությունների մասին։

Դերասանուհին որպես քաղաքական առաջնորդ ընդունում է Իշխան Սաղաթելյանին և կարծում, որ նրա շուրջ պետք է համախմբվել և հետևել նրա քաղաքական տեսակետներին։ Եթե անգամ մարդիկ չեն ընդունում նրա քաղաքական տեսակետը, ապա որպես տղամարդու տեսակ, նա հարգանքի է արժանի։

Անահիտն անդրադառնալով Իշխան Սաղաթելյանի վերջերս ունեցած հարցազրույցին՝ նշում է, որ հենց նրա նմանները կարող են փրկել հայրենիքը։ Անահիտ Մուտաֆյանը մասնավորաես գրել է․ «Իշխանին կարող եք չսիրել, չընդունել նրա քաղաքական կուրսը, բայց չենք կարող չհարգել նրա որձ տեսակը։

Այն այսօր բացառիկ է թե՛ քաղաքական դաշտում, թե՛ առօրյայում։ Մարդ, ով պատասխանատու է յուրաքանչյուր խոսքի և քայլի համար»։

Понравилась статья? Поделиться с друзьями: