«Ինչ ես ինձ մերժում»․ հիանալի պրեմիերա՝ Կարեն Ասլանյանից․ բաց չթողնեք

Երգիչ, դերասան, բոլորիս կողմից սիրված Կարեն Ասլանյանը չքնաղ պրեմիերայով է հանդես եկել՝ «Ինչ ես ինձ մերժում»։ Անզուգական կատարման խոսքերի ու երաժշտության հեղինակը հենց ինքն է՝ Կարենը, իսկ գործիքավորումը և միքսն իր պրըդաքշնինն է։

Տեսահոլովակը ստեղծված է նրա կենդանի ելույթից։ Ներկա հանդիսատեսն անչափ հավանում է Կարենի այս թեթև ու հաճելի, պարային մեղեդիով երգը։ Իսկ խոսքերը, երևի թե, հոգեհարազատ են յուրաքանչյուր սիրահարված տղայի:

Դժվար թե գտնվի մի տղա, որն իր սիրելի էակին նմանատիպ բառեր ասած չլինի, իսկ սեթևեթող աղջիկները շարունակաբար մերժում են իրենց հետապնդող տղաներին։ Իհարկե, սրտի խորքում, տղաներին հավանում են, բայց շարունակաբար մերժում՝ էլ ավելի գրավիճ դառնալով երիտասարդ սիրահարված սրտերի համար։

Բայց, ինչպես երգում է Կարենը, սիրող տղայից պրծում չունեն, քանի որ հետապնդելով ու անդադար սիրո խոստովանություններով հասնում են իրենց սիրելիներին։ Վայելեք հրաշք տեսահոլովակը։

Понравилась статья? Поделиться с друзьями: