Ինչ֊որ անասուն տղուս ընկերներին հիմար բաներ ա գրում իմ մասին․․․ Իզաբելլա Աբգարյան

Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը մեծ ակտիվություն ունի սոցիալական հարթակներում, որտեղ ոչ միայն աշխատանքային բնույթի հրապարակումներով է հանդես գալիս, այլև իր առօրյայի և ընտանիքի վերաբերյալ։

Այս անգամ Իզաբելլա Աբգարյանն ահազանգել է, որ իր որդու անունով օգտահաշիվ է բացվել և նամակներ են ուղարկվում այդ օգտահաշվից որդու ընկերներին և վատ, բացասական գրառումներ կատարում մայրիկի վերաբերյալ։

Իզաբելլա Աբգարյանը մասնավորապես գրել է․ «Ինչ֊որ անասուն տղայիս էջի կլոնն ա բացել Ինստայում ու բոլոր տղուս ընկերներին հիմար բաներ ա գրում իմ մասին, իբր տղուս անունից: Այ էս մակարդակի մուտանտներ կան:

Եթե տղուցս նամակ ստանաք տարօրինակ, իմացեք, որ ինքը չի: Ռեփորթ արեք»։ Ավագանու անդամին մեկնաբանություններում սատարել նրա ընկերները, մտերիմները և ծանոթ ու անծանոթ մի շարք օգտատերեր։

Տիկին Աբգարյանին բավականին շատ են սիրում։ Նա նաև դասախոս է, ում սիրում և հարգում են բազմաթիվ ուսանողներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: