Ինչքան ծաղիկներ կար, հավաքեց նվիրեց ինձ․․․ Սիլվա Հակոբյանի հանգիստը ընտանիքի հետ քաղաքից դուրս

Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը հանգստյան օրերն անցկացրել է ընտանիքի, երեխաների հետ։ Երգչուհին ընտանիքի հետ քաղաքից դուրս է գտնվել և բնության գրկում դուստրերի հետ հիանալի օր անցկացրել։

Ետդարձի ճանապարհին հագեցած օրվա ավարտին երեխաները մեքենայի մեջ քնել էին, քանզի շատ էին հոգնել, իսկ երգչուհի մայրիկն իրեն անսահման երջանիկ է զգացել։ Նա հանգստյան օրերից մի քանի դրվագ է հանրայնացրել և կիսվել հետևորդների հետ։

Դրվագներից մեկում երգչուհու ավագ դուստրը՝ Միլան, մայրիկին դաշտային ծաղիկներ է նվիրել։ Սիլվան հոլովակը մակագրել է․ «Ինչքան ծաղիկներ կար, հավաքեց նվիրեց ինձ․․․»։

Միլան անսահման երջանիկ էր, որ մայրիկին ծաղիկներ էր նվիրում, ինչն էլ անմիջապես նկատելի էր հոլովակում Միլայի աչքերի արտահայտությունից։ Իսկ Սառան մայրիկի գրկում մշտապես ժպտում էր, ժպտում, ուրախանում և ուրախացնում շրջապատողներին։

Վարը կցված տեսանյութու առաջարկում ենք դիտել Սիլվա Հակոբյանի ընտանեկան գեղեցիկ ու ջերմ հանգիստը։

Понравилась статья? Поделиться с друзьями: