Ինչպիսի՞ տեսք ունի աշխարհի ամենամեծ աչքերով աղջիկը

Յուրաքանչյուր մոդել ունի իր անկրկնելի հմայքը, որի շնորհիվ նրան ճանաչում են երկրպագուները։ Այդպիսին է արմատներով Ուկրաինայից Մարիա Օզը։ Համացանցի օգտատերերը աղջկան ճանաչել են «աշխարհում ամենամեծ աչքեր ունեցողը»։

Ունիկալ «այլմոլորակային» արտաքին տեսքը նորաձևության աշխարհի գլխավոր թրենդներից է վերջին մի քանի տարվա ընթացքում։ Ապրանքանիշերից շատերը ձգտում են համագործակցել ոչ սովորական արտաքին ունեցող մոդելների հետ։

Բացի այդ, այդպիսի աղջիկների օգտահաշիվներին հետևում են հարյուր հազարավոր, երբեմն նաև միլիոնավոր երկրպագուներ, որոնք նրանց մեջ գնահատում են արտասովոր գեղեցկությունը։

Մարիային հաճախ են մեղադրում ֆոտոխմբագրիչներ օգտագործելու մեջ՝ համարելով, որ մարդու աչքերը չեն կարող այդքան մեծ լինել։ Սակայն Օզին չի հուզում քննադատողների զայրալից մեկնաբանությունները, այլ դրա փոխարեն բոլորին ցուցադրում է իր լուսանկարները։

Դրանցում նա տարբեր ռակուրսներից է երևում՝ պրոֆեսիոնալ, ինչպես նաև պատահական լուսանկարներում ուկրաինաուհին միևնույն տեսքն ունի։

Մոդելի խոսքով՝ այդպիսի արտաքին նա ժառանգել հորից և երբեք չի դիմել պլաստիկ վիրաբույժների օգնությանը։

Մարիայի հետևորդների քանակն օրեցօր ավելանում է։ Պետք է հավելել, որ աղջիկը հայտնի չէ միայն իր արտաքին տեսքի շնորհիվ և իր միկրոբլոգի համար հետաքրքիր տեսագրություններ է հրապարակում։

Понравилась статья? Поделиться с друзьями: