Ինչպես վարվել նեղ կոշիկի հետ․ երեք խորհուրդ կոշկակարից

Երևի թե յուրաքանչյուրի  հետ էլ պատահել է, երբ խանութում հավանել ենք կոշիկ, գնել և ուրախ տրամադրությամբ եկել տուն և հանկարծ հագնում ես կոշիկն ու տհաճ անակնկալ․ կոշիկը նեղ է և ցավեցնում է։

Բայց չէ՞ որ խանութում ամեն բան կարգին էր և անգամ հատուկ ուշադրություն ես դարձրել այն հանգամանքին, որ հարմարավետ կոշիկ լինի, որ ավելորդ անհարմարություններ չունենա։

Այս տհաճ իրավիճակը փրկելու համար մասանգիտացված կոշկակարները երեք խորհուրդ են տալիս․ նախ առաջարկում են կոշիկի ներսի հատվածն ամբողջությամբ պատել սպիրտով, ապա հագնել մի փոքր հաստ գուլպա և երկու ժամ քայլել դրանցով տանը։

Կամ ուղղակի հագնել  հաստ գուլպաներ և միացրած վարսահարդարիչը պահել ոտքերին քսան րոպե։ Կարելի է նաև խոնավ թերթերից մեծ գնդեր պատրաստել և դրանք խցկել կոշիկի մեջ և այդպես թողնել մեկ օր։

Հաջորդ արդյունավետ խորհուրդն է․ ջրով լի տոպրակները տեղավորել կոշիկի մեջ և տեղափոխել սառցարան, որից հետո կոշիկները դուրս բերել սառցարաևնից,  սպասել մինչ սառույցը ինքն իրեն կհալվի։

Понравилась статья? Поделиться с друзьями: