Ինչպես պատրաստել ֆրիտատա

Իտալական նախաճաշ՝ ձվով, բեկոնով, թարմ լոլիկով և շվեյցարական դեղին պանրով

Ֆրիտատան իտալական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկն է՝ շատ նման օմլետի։ Ավանդապես այն պատրաստվում է նախապես տապակած բանջարեղենով, բայց այս անգամ կներկայացնենք «ամառային» տարբերակը։ Այս բաղադրատոմսի բաղադրիչների չափը որոշվում է ըստ ճաշակի։

Ֆրիտատ պատրաստելու համար անհրաժեշտ է՝

Բեկոն

Թարմ սպանախ

Լոլիկ

Ձու

Կաթ կամ սերուցք, կամ էլ՝ երկուսը միասին

Սոխի փոշի

Սխտորի փոշի

Աղ և պղպեղ

Շվեյցարական դեղին պանիր

Բուսայուղ

Պատրաստման եղանակը

Բեկոնը տապակել բուսայուղի մեջ։ Առանձին տապակի մեջ 15 վայրկյան տապակել սպանախը։ Խորն ամանի մեջ հարել ձուն, կաթը կամ սերուցքը, սոխի փոշին, սխտորի փոշին, աղը և սև պղպեղը։ Աղն ավելացնելիս հաշվի առեք, որ բեկոնը և պանիրն աղի են։ Ավելացնել տապակած բեկոնը և սպանախը, կտրատած թարմ լոլիկը և քերած դեղին պանիրը։ Զանգվածը տեղափոխել նախապես տաքացրած ջեռոցի մեջ և թխել 30-35 րոպե։ Մատուցել տաք վիճակում։

Բարի ախորժակ

Понравилась статья? Поделиться с друзьями: