Ինչպես պատահեց, որ թշնամու մահացու կրակոցից հայ զինվորը ողջ մնաց․ ուշագրավ մանրամասներ

Մայիսի տասնիննին հակառակորդի հերթական սադրանքից հետո մենք ունեցանք վիրավորներ և նաև մեկ զոհ, որն անսահման մեծ ցավ պատճառեց հայ հանրությանը։

Այդ օրվա կրակահերթի տակ հայրենիքի սահմանները պատվով պաշտպանել ու անառիկ են պահել հայ զինվորները․ նրանք չեն ընկրկել և արժանի պատասխան են տվել թշնամուն։

Ադրբեջանի  զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել հայկական մարտական դիրքում հերթապահություն իրականացնող հայ զինծառայողի ուղղությամբ։ Փամփուշտները հասել են զինվորին, սակայն վայր ընկել, իսկ զինվորը ողջ մնացել և առանց որևէ վիրավորման։

Նա որևէ վնասվածք չի ստացել, քանի որ կրակոցի պահին եղել է զրահաբաճկոնով։ Այս մասին հաղորդել է պաշտպանական գերատեսչությունը և լուսանկար հրապարակել։ Աստծո աջը յուրաքանչյուր զինվորին ապավեն և պահապան լինի։

Թող որ ամեն զինվոր տուն հասնի և երջանկացնի ընտանիքին։ Խաղաղություն հայոց աշխարհին, հայոց սահմաններին։ Հերոսաբար ընկած տղաների ըտանիքներին մեր խորին ցավակցություններն ենք հղում։

Понравилась статья? Поделиться с друзьями: