Ինչպես են լուսանկարվում արաբ կանայք

Հետաքիքիր է տեսնել այն կանանց և աղջիկների դեմքի արտահայտությունը, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքը,օրը,առօրյան առանց ինքնանկարի կամ առհասարակ առանց լուսանկարի,որտեղ ընդգծվում է նրանց առավելությունները, նրբությունը և շատ վարպետորեն թաքցնում են իրենց թերությունները: Ի տարբերություն այսօվա տենդեցին արաբ կանայք այլ մոտեցում ունեն լուսանկարվելու արվեստին: Պետք է լուռ նայել այս նկարները.առանց մեկնաբանության:

Երեք մարոկացի կին և երեխա, Մարոկկո, 1971

Սևազգեստ կինը բացահայտվում է իր ձեռքերի միջոցով միայն,և թե ինչպես է գրկել այդ երեք արաբական հացերը: Նրա վերաբերմունքը հացի նկատմամբ և հասուն կնճռոտ ձեռքերը ցույց են տալիս կնոջ կենսակեպն ու ինչու չէ ներաշխարհը:

Երեք հացով կինը, Մարոկկո, 1971

Կինը իր նստած դիրքով ՝գլուխը թեթևակի թեք, ոտքերը իրար վրա դրած, ձեռքերը շատ սլացիկ, չտեսնելով թվում է տեսնում ես նրա դեմքը, նրա սեթևեթանքը,նրա կեցվածքը՝ հատուկ նկարվելու համար, այնպես կարծես ամբողջությամբ երևում է:

Արիստոկրատ, Մարոկկո, 1971

Հետաքրքիր է այս լուսանկարը. հակասական զգացմունքներ է առաջացնում. կարծես մոնոներկայացում լինի,կին, ով միայնությունը զգում է իր ողջ  էությամբ: Գլխիկոր ու շվարած նստած է…Մյուս կողմից էլ կարծես նկարվելու համար դիրք է ընդունել՝ստեղծագործաբար…

Մենակություն, Մարոկկո, 1971

Երեք արաբ բեդեվի կանայք.մեկը՝երեք հացով, Մարոկկո, 1971

Понравилась статья? Поделиться с друзьями: